Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը և երեք ոստիկան «Նաիրի» բժշկական կենտրոնում են. ոստիկանը վիրահատվում է. Անատոլի Գնունի

168.am-ը կապ հաստատեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունու հետ՝ ճշտելու Նիկոլ Փաշինյանի վիճակի մասին։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ աջ դաստակի թեթև քերծվածքներ, կտրած, ծակած փոքրիկ վերքեր կան, այս պահին նա գտնվում է վիրակապարանում, վերքը մշակվում է վիրաբույժների կողմից, վիճակը բավարար է, կյանքին որևէ վտանգ չի սպառնում։

Ա. Գնունուց նաև ճշտեցինք՝ արդյո՞ք այլ վիրավորներ ևս տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նա նշեց, որ ևս 3 ոստիկան է տեղափոխվել իրենց կենտրոն, որոնցից մեկն այժմ վիրահատվում է. ոստիկանը վերին վերջույթի անոթի պատռվածք ունի։ Մյուս երկու վիրավոր ոստիկանները ստորին վերջույթների շրջանում բազմաբեկորային վնասվածքներ ունեն, քերծվածքներ, վիրաբույժների կողմից այս պահին մշակվում են նրանց վերքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30