ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մայիսի 1-ին, ժամը 02:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աջափնյակում 51-ամյա կնոջ կողմից քնած ամուսնու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով դատարանը որոշել է՝ կնոջ նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց:
Որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը չի աշխատել ապրիլի 25-27-ին, իրականությանը չի համապատասխանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արսեն Նիկողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է միջնոդրությունը և Մ. Գրիգորյանը, ով ապրիլի 24-ին ոչ սթափ վիճակում Mercedes-ով վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի, ովքեր մահացել էին՝ կալանավորվեց և տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի վրայից խաչը սղոցել և փոխարենը վարդ տեղադրել ցանկացող 37-ամյա քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանություն. դեպքը կանխվել է:
Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 29-ին ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժած ՀՀ քաղաքացիներ:
Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Հանրային Ռադիո» ընկերության լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
ՀՀ զինված ուժերը «Սմերչ» համազարկային կայանքների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել:
Ապրիլի 30-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15 տան ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռը Մինվոդիում կատարած արտակարգ վայրէջքի պատճառով 30 րոպե ուշացումով է հասել Գյումրու օդանավակայան:
Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ուղեմուտք բազմակիլոմետրանոց խցանում է գոյացել մարդատար ավտոմոբիլների կուտակման պատճառով. ուղեւորներն արդեն տասը ժամից ավելի է չեն կարողանում երկրի տարածք մտնել:
Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ գարնանային սանիտարական աշխատանքներով պայմանավորված ապրիլի 30-ին Այգին այցելուների համար փակ կլինի:
Ապրիլի 30-ին՝ ժամը 01:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի «Աստվածընկալ» վանքի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 30-ին՝ ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 20:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դանուբ գետի արևելյան ափին քարացած կոշիկները հիշեցնել են տալիս մարդկային գազանի այն ոճիրը, որը կոչվում է ցեղասպանություն-հոլոքոստ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար:
Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ երկրներում վերականգնվում է Տելեգրամի աշխատանքը:
Ոստիկանները հայտնաբերել են պատժի կրումից խուսափող դատապարտյալի:
«Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
«Ողջունեք, Չալոն մեզ հետ է»,- Հանրապետության հրապարակում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, թե ով է Չալոն։
Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկիչ, Ռուսաստանի քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևի մուտքը Հայաստան: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ:
Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր երբ խոսում են, վարդեր ու անգին քարեր են շաղ տալիս, ճիշտ ինչպես հեքիաթներում է լինում…
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ այսօր նախատեսում են անցկացնել հանրահավաք: