Բաժիններ՝

«Ողջունեք, Չալոն մեզ հետ է». Նիկոլ Փաշինյան

«Ողջունեք, Չալոն մեզ հետ է»,- Հանրապետության հրապարակում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, թե ով է Չալոն։

«Չալոն հենց մեր քայլարշավի առաջին օրը միացավ մեզ՝ Գյումրի քաղաքից մի երկու-երեք կիլոմետր դուրս։ Նա մեզ հետ քայլեց մինչև Երևան։ 14 օր հսկեց մեր ճանապարհը, 14 օր մեզ հետ քայլեց և հասավ Երևան։ Հենց Երևան մտանք՝ նա վրաերթի ենթարկվեց։ Ճիշտ է՝ եկավ, հասավ նաև Ազատության հրապարակ, Ֆրանսիայի հրապարակ, բայց արդեն լավ չէր զգում իրեն, և մեր մասնագետները նրան տարան և բուժեցին»,- ասաց նա։

Չալո անունով շանը անվանում են նաև Քայլո. «Չալոն լավ ընկեր է եղել, նրա պաշտոնական անունը Քայլո է, բայց տանը Չալո էինք ասում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս