
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մայիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 4-5-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: