
Կորած քաղաքացին հայտնաբերվել է

Ապրիլի 26-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Ա. Դ.-ը (1972 թ.) մեկնել է Բերդ համայնքին պատկանող «Եղիշավան» կոչվող հանդամաս և չի վերադարձել. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 23:25-ին Ա.Դ.-ը հայտնաբերվել է և տեղափոխվել տուն: