Բաժիններ՝

Վահան Մարտիրոսյանը մի շարք ընկերությունների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունեց «INFRAone» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալբերտ Եգանյանին, «KMC» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ Մաքսիմ Միրոնենկոյին և «Ямалтрасстрой» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ Իլյա Կոզլովին։

Մեծ ճանաչում ունեցող այս ընկերությունները մասնագիտացած են ճանապարհաշինության, երկաթուղիների, մետրոների, թունելների և կամուրջների շինարարության գործում և ցանկություն ունեն համատեղ ծրագրեր իրականացնելու Հայաստանում։

Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնցում հնարավոր է համագործակցել` առանձնացնելով հատկապես «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», այդ ճանապարհի կառուցման կարևորությունը, դրանով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնելու արդյունավետությունը։

Նախարարի պաշտոնակատարը կողմերին ներկայացրեց նաև միասնական տրանսպորտային ցանցի հայեցակարգը, տրանսպորտային հասանելիություն ապահովելու նպատակով զբոսաշրջային տարբեր վայրերում ենթակառուցվածքների կառուցման ծրագրերը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ներկայացված ծրագրերի շուրջ առավել մանրամասն քննարկումներ կազմակերպել երկու կողմերի տվյալ ոլորտների մասնագետների մասակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս