Բաժիններ՝

Արմեն Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից

Արմեն Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ մայրաքաղաքի բժշկական շրջանների մի աղբյուր: «Արմեն Բորիսովիչը դուրս է եկել կոմայից եւ այժմ գիտակից վիճակում է, արտիստի վիճակը կայուն է: Այսօր նրան կփոխադրեն մայրաքաղաքի լավագույն կլինիկաներից մեկը»,- պարզաբանել է աղբյուրը՝ հավելելով, որ ներկայում Ջիգարխանյանի ախտորոշումը պարզ չէ:

Ապրիլի 26-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստը տեղափոխվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը եւ միացվել թոքերի արհեստական օդափոխման ապարատին: Հաղորդվել է, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են ինֆարկտով, նրա վիճակը գնահատվել է միջին աստիճանի ծանրության: Դերասանի իրավաբան Էլինա Մազուրը հավաստել է հոսպիտալացման փաստը՝ հայտարարելով, որ հոսպիտալացումը ձմռանը մինչեւ վերջ չբուժված թոքերի բորբոքման հետեւանքն է:

Սա տարեսկզբից դերասանի արդեն երրորդ հոսպիտալացումն է. առաջին անգամ նա հոսպիտալացվել էր հունվարի 18-ին, ըստ վարկածներից մեկի՝ պատճառը դարձել էին սրտի հետ կապված խնդիրները, ըստ մյուսի՝ գրիպը: Երկրորդ անգամ Ջիգարխանյանին շտապ հիվանդանոց են հասցրել հունվարի 31-ին սրտի նոպայով, որի պատճառը բարդացումներն էին թոքաբորբից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս