Ապրիլի 24-ին, ժամը 13:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է օգնություն:
Անթիլիասի մայրավանքում հիշատակել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ներկա հարյուրավոր մարդիկ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ծաղկեպսակներ են դրել՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:
Ապրիլի 24-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է լոգարանի հատակին. բարձրացնլու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ: Նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոստիկանության ներկայացուցիչներին ապահովել իրենց երթի բնականոն ընթացքը:
«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսներն են իրավապաշտպան Չո Լա Աունը (Մյանմա), բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան Սունիտա Քրիշնանը (Հնդկաստան), Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն (Մեքսիկա):
Ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Երեկ երեկոյան մենք այդ տեղեկությունն ունեցանք, որ ելույթ ունեցողը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի եղել. ինչ-որ արվել է, սրիկայություն է, եթե դա Ռոբերտ Աբաջյանի պապիկը չէ և նրա անունից ելույթի հնարավորություն խնդրեց։ Հանրությունը գնահատական կտա այդ մարդու գործողություններին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է, թե ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է. վերջինիս գործողությունները միտված են բացառապես հասարակական կարգի ապահովմանը և հանցավորության դեմ պայքարին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ երկլեզու գրառում է կատարել:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապրիլի 23-ին, ժամը 23:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Հաղթանակի զբոսայգի տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ասաց, որ հարյուրամյակի միջոցառումների շրջանում մենք սրբադասեցինք մեր նահատակներին, որոնք 1915 թվականին դարձան մարդկային չարիքի զոհ։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից
Ապրիլի 20-ին ժամը 21:30-ի սահմաններում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում վիճաբանություն է առաջացել նույն գյուղի բնակիչներ՝ 1995թ. ծնված Ա.Մ-ի և 1989թ. ծնված Կ.Դ-ի միջև։
Ապրիլի 23-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 23-ին, ժամը 22:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում՝ ջրանցքում, նկատվել է ավտոմեքենա:
Այսօր երեկոյան Էջմիածնի հիվանդանոցի բակում հավաքվել էին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին պատկանող մեծ թվով ավտոմեքենաներ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։
Ապրիլի 24-ին՝ ժամը 02:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնազգացողության վատացումից հետո մոտակա հիվանդանոց տեղափոխելու ընթացքում, ինչպես նաև կլինիկայում սրտի աշխատանքի վերականգնման նպատակով իրականացված անհրաժեշտ միջամտությունները ցանկալի արդյունք չեն տվել։
Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համապետական միջոցառումների անցկացման անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցները շահագործելիս չխախտել օրենսդրության պահանջները, բացառել վերջին մի քանի օրերում տարածում ստացած առանց հաշվառման համարանիշների, ավտոմոբիլների խցիկներից կախված վիճակում վարելու, ինչպես նաև անհարկի ձայնային ազդանշաններ տալու դեպքերը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս. թ. ապրիլի 25-ին 10:00-18:00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 31, 33/1, 33/19, 33, 41 եւ Արարատյան փողոցի 87/4, 81/2 համարների ջրամատակարարումը:
Երկիրն աղքատ է ապրում, բայց նրանք ունեն ազգային ոգի, ապրեն հայերը. քննարկում՝ ռուսական հեռուստահաղորդման ժամանակ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին։