Բաժիններ՝

Ոստիկանությունը զգուշացնում է, որ բոլոր իրավախախտ վարորդները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համապետական միջոցառումների անցկացման անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցները շահագործելիս չխախտել օրենսդրության պահանջները, բացառել վերջին մի քանի օրերում տարածում ստացած առանց հաշվառման համարանիշների, ավտոմոբիլների խցիկներից կախված վիճակում վարելու, ինչպես նաև անհարկի ձայնային ազդանշաններ տալու դեպքերը:

Ոստիկանությունը զգուշացնում է, որ բոլոր իրավախախտ վարորդները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30