2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, 16.04.2018թ. ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշումն անտեսելով, շարունակել են հակաիրավական գործողությունները: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցված քրեական գործը։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 18-ի, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հավաքների ընթացքում տուժած 5 քաղաքացի։
Երևանի Մաշտոցի պողոտայում գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանություն բերման է ենթարկվել 7 քաղաքացի, ոստիկանություն է ներկայացվել մեկ անչափահաս:
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկվեցին մի խումբ ցուցարարներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը, հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:
Ապրիլի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ակցիայի մասնակիցների հետ երթով հասավ Բաղրամյան 26՝ ՀՀ վարչապետի նստավայր:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված ևս երեք քրեական գործեր:
Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շարունակելու են փակել ճանապարհներն ու պետական գերատեսչությունների մուտքերը։
Ապրիլի 17-ին «Մարտակերտի շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը քացախաթթվի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակչուհի՝ 1932թ. ծնված Լ.Ի-ն:
Ուղիղ միացում Ֆրանսիայի հրապարակից:
«Փաստ» թերթի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասել է. «Մի քանի անգամ հավաքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտեց, հորդորեց ու պահանջեց հավաքի մասնակիցներից, որ ոստիկանների նկատմամբ ոչ մի բռնություն չլինի»:
Ապրիլի 14-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները, նույն օրը Բերձոր քաղաքի «Վահան Զատիկյանի» անվան միջնակարգ դպրոց կատարված ստուգայցի ժամանակ պարզել են, որ ապրիլի 9-ին դպրոցում վիճաբանություն է առաջացել 6-րդ դասարանի աշակերտներ՝ 2006թ. ծնված Հ.Վ-ի և 2005թ. ծնված Հ.Բ-ի միջև։
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միջոցառումներ է ձեռնարկում նշված իրավախախտումները կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Քաղաքացիներից խաբեությամբ հափշտակվել են բջջային հեռախոսներ, նոթբուքեր, ոսկյա զարդեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ապրիլի 18-ին՝ ժամը 03:03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տվյալներով՝ երեկ, վաղ առավոտյան, աշխարհի տարբեր երկրներից Երեւան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200–ը «օրենքով գողեր են»:
Ապրիլի 18-ին՝ ժամը 01:53-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Էլեգանտ» հյուրանոցի մոտակայքում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է քարերի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Ապրիլի 18-ին՝ ժամը 01:46-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրուս» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Քիչ առաջ, Երեւանում, Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում միջադեպ է գրանցվել, քաղաքացիական հագուստով ինչ-որ անձանց, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Արտակարգ թողարկում․ ծեծուջարդ Երևանի կենտրոնում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց 127, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը:
Մամուլում ապրիլի 17-ին տարածվել է կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պողոտայի 1, 6,18, 20, 22, 26, 28, 32 համարների:
Գործարկվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը՝ www.primeminister.am հասցեով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 17-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 141/2 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: