Բաժիններ՝

Տրանսպորտի նախարարությունը մարզային փոխադրողներին հորդորել է արագ ու առանց խոչընդոտների կազմակերպել ուղևորափոխադրումները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորել է մարզային փոխադրողներին առանց խոչընդոտների կազմակերպել ուղևորափոխադրումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց գերատեսչության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը: «Բոլոր այն ուղղությունների փոխադրողներին, որոնց առնչությամբ տեղեկացված ենք խնդրի մասին, փոխանցվել է, որ հնարավորինս արագ առանց խոչընդոտների կազմակերպեն ուղևորափոխադրումները»,-ասաց Անահիտ Առաքելյանը:

Մի շարք ԶԼՄ-ներ հրապարակումներ էին արել, որ տարբեր քաղաքներից դեպի մայրաքաղաք չի գործում հանրային տրանսպորտ, ինչը քաղաքացիների համար ստեղծում է անհարմարություններ, մարդիկ ստիպված երթևեկում են տաքսիներով, որը շատ ավելի թանկ արժե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս