Բաժիններ՝

Թուրքիայում ոստիկանը նախ սպանել է կնոջն ու 2 երեխային, ապա ինքնասպան եղել

Թուրքիայի Դենիզլի նահանգի Մերքեզեֆենդի շրջանում ոստիկանը նախ սպանել է կնոջը և 2 երեխային, ապա ինքնասպան եղել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դեպքը կատարվել է կնոջ մոր տանը։ Նշվում է, որ վաղ առավոտյան Ջոշքուն Սոյլեմեզը մտել է տուն ու կրակել 33-ամյա կնոջ՝ Նազլի Սոյլեմեզի, 7-ամյա որդու՝ Յաղիզ Սոյլեմեզի և 2-ամյա դստեր՝ Դուրու Սոյլեմեզի գլխին, երբ նրանք քնած են եղել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ և շտապ օգնության աշխատակիցները։ Ջոշքուն Սոյլեմեզը, որին ծանր վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց մահացել է ճանապարհին։

Պարզվել է, որ Ջոշքունը և Նազլի Սոյլեմեզը ամուսնացել էին 2017-ին։ Պնդումների համաձայն՝ Սոյլեմեզը ունեցել է 6-7 մլն լիրա պարտք՝ անշարժ գույքի կառուցապատման և վաճառքի բիզնեսի պատճառով։ Ենթադրվում է, որ սպանությունները տեղի են ունեցել դեպրեսիայի ֆոնին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս