Բաժիններ՝

«6 միլիոնը դա մի 100-200 բնակարան է արցախցիների համար»․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լոպեզի (Լոփեզի՞) գալուն կարելի է նույնիսկ 60 միլիոն դոլար հատկացնել բյուջեից։ Եթե գիտես, որ մի այլ ձև տուրիզմ ես խթանելու։

Կամ երկրիդ ճանաչելիություն ես բարձրացնելու։ Կամ սկսում ես համերգների (խիստ պլանավորած) շարք, ու մի քանի տարի նենց դեմքեր ես բերելու, որ ՀՆԱն ա աճելու մի քանի տոկոսով (ասեմ ձեզ, տենց լինում ա, կատակ չեմ անում): Բայց տվյալ դեպքում տեսե՞լ եք ինչ-որ հաշվարկ, կանխատեսում։ Ու, հետո էլ լավ կլինի իմանալ, թե ինչ եղավ։ Հիմա, դեռ որ, ԱԲ-ին հարցրեցի Լոպեզի հոնորարների մասին։

Հայաստանը բերեց առանձին կետով, ու ամենաթանկն էր (երևի Լարսով ա գալիս, ճամփեն ա թանկ ստացվում)

Հ.Գ. 6 միլիոնը դա մի 100-200 բնակարան է արցախցիների համար Ես հիմա հաճախ պետական ծախսերը սենց եմ իմ համար պատկերացնում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031