![](/banners/BeFunky-design.jpg)
Հավաքները և երթերը անցկացվել են խախտումներով՝ այլ վայերերում և փողոցներով
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/Akcia-qaxaqapetaran-18-2.jpg)
2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերերում և փողոցներով):
2018 թվականի ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի համար «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել:
Երևանի քաղաքապետարան