Սամվել Կարապետյանի գալով՝ ՀԷՑ-ն ունեցել է տարեկան 20 միլիարդից ավելի շահույթ, որը Կարապետյանը չի վերցրել. ներդրել է ՀԷՑ-ում. Վարդան Արամյան

«Հայաստանի էլէկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը մինչև 2014 թվականը հանդիսանում էր «Ինտեր ՌԱՕ» ընկերության սեփականությունը. ընկերություն, որը ՀԷՑ-ը կառավարում էր շատ վատ։ Այդ վատ կառավարման մասին են փաստում առաջատար աուդիտորական ընկերությունների կողմից անցկացված աուդիտների արդյունքները, ըստ որոնց՝ մինչև 2014 թվականը ՀԷՑ-ն աշխատել է տարեկան 9-10 միլիարդ դրամ վնասով։ Իսկ ի՞նչ եղավ 2014 թվականից հետո, երբ ՀԷՑ-ի սեփականատեր դարձավ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Ըստ աուդիտորական ընկերությունների, ՀԷՑ-ը սկսեց աշխատել տարեկան 20 միլիարդ դրամից ավելի շահույթով, որը Կարապետյանը չվերցրեց, այլ վերաներդրեց ՀԷՑ-ում՝ որպես ներդրում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը։

Նա նաև հավելեց. «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանն ու նրա թիմն այդ 20 միլիարդ դրամից ավելի շահույթը. չի՛ վերցրել։ Վերաներդրել է ՀԷՑ-ում։ Թող վերցնեն ֆինանսական հաշվետվություններն ընթերցեն, կտեսնեն՝ այդ փողերը վերաներդրված են տնտեսության մեջ՝ հենց դրանով ևս ապացուցվում է, որ Կարապետյանի թիմը ՀԷՑ-ն արդյունավետ է կառավարել»։

Նրա խոսքով՝ եթե Սամվել Կարապետյանի թիմն արդյունավետ կառավարած չլիներ ՀԷՑ-ը, ապա տեղի կունենար հոսանքի սակագների բարձրացում։

Կարդացեք նաև

«Այսօր Սամվել Կարապետյանի կալանավորումով ուրախացողներին ուզում եմ տխրեցնել՝ վաղն իրենք են վճարելու հոսանքի թանկացման համար»,- շեշտեց Վարդան Արամյանը։

Ինչ վերաբերում է հոսանքի անջատումները որպես ՀԷՑ-ի կառավարման վատ որակի ցուցիչ ներկայացնող մարդկանց, Արամյանը վերջիններիս բացատրեց՝ դա պայմանավորված է Երևան քաղաքում տրված շինթույլտվությունների աճով, հետևապես՝ պետք է գնալ և հարցեր ուղղել Երևանի քաղաքապետարանին, որը տված շինթույլտվությունների չափով դարձել է՝ ինչպես հոսանքազրկումների, այնպես էլ՝ ջրանջատումների պատճառ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031