«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի…
Ոստիկանները կողոպուտ կատարած անձին բռնեցին դեպքից րոպեներ անց:
Ոստիկանները Բաղրամյան պողոտայից գրպանահատի են բերման ենթարկել:
Երթուղային ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվել է։
Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում՝ Եղեգիսի ձախ ափին է գտնվում 11-13-րդ դարի հրեական գերեզմանատունը: Հայաստանից բացի, աշխարհում ոչ մի երկիր չի պահպանել հրեական միջնադարյան գերեզմանատուն:
Դրամապանակ գողացողը հայտնաբերվել է։
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բյուրականում գտնվող, Նարեկ Հովսեփյանին պատկանող տնից կատարված գողության դեպքի առթիվ:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 29-ին, ժամը 11.30-ին, մի քաղաքացուհի ներկայացել է բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իր ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է զենք-զինամթերք, որը պատկանել է հանգուցյալ հորը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին ձերբակալված Նազիկ Ամիրյանին 30.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության թիմը՝ բժիշկ Գագիկ Հեբոյանի առաջնորդությամբ, իրականացրել է ծայրահեղ ցածր ծննդյան քաշով (680գ) նորածնի սրտի վիրահատություն։
Հունիսի 29-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցներում այրվում է խոտածածկ տարածք:
Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, մինչ այժմ համակարգին միացած 207 հազար քաղաքացիների թիվը կհամալրվի եւս 80 հազարով։
Հարգելի լրատվամիջոցներ, այսօր ԶՈւ-երում մահացած պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում, հիվանդության պատճառով:
Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 30-ին, ժամը 13:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի դաշնամուրի գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կապի հիմնական նոր կայան է տեղադրել Դահնակ լեռան վրա՝ բջջային կապ ու ինտերնետ հասանելիություն ապահովելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում: Նախագիծն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) հետ գործակցության արդյունքում:
Հունիսի 30-ին, ժամը 07:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Է.Հասրաթյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունիսի 30-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Հունիսի 29-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Աշտարակի բաժնի և Անձնագրային և վիզաների վարչության ծառայողները ԱՎՎ վարչության շենքում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1979 թ. ծնված, նախկինում դատված Անդրանիկ Դ.-ին։
Հունիսի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում 1965 թ. ծնված Գարիկ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի հանգստյան գոտում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Արսեն Գ.-ն դանակով հարվածել է 1978 թ. ծնված Հովսեփ Բ.-ին՝ պատճառելով վնասվածք:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել «Զինառ» փակ բաժնետիրական ընկերության առևտրի և սպասարկման կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին:
Ճապոնիայի հարավում ավելի քան 26 հազար մարդու հորդորել են տարհանվել «Պրապիրուն» թայֆունի մոտենալու հետ կապված:
Հունիսի 29-ին պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրվեց Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրին:
Էջմիածնի-քաղաքի Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկի հյուսիս-արևելյան մասում տարիներ ի վեր մի բենզալցակայան էր գործում: Հիշյալ բենզալցակայանը կառուցվել է դեռևս 2003 թվականին:
Սպառնալիքներ փաստաբանին․ սպառնացողը հայտնաբերվել է։
«Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ արդեն իսկ կառավարությունում սկսել են քննարկումներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Մանրամասներ Կենտրոնում կատարված ավազակային հարձակման դեպքից։
Հունիսի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Արցախի Հանրապետություն։ Այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ՀՀ ԱԻ նախարարի գլխավորած պատվիրակությանը։