 
                        Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք
 
                                    Հունիսի 30-ին, ժամը 07:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Է.Հասրաթյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        