 
                        Հրդեհ Մուշավանի ամառանոցներում
 
                                    Հունիսի 29-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցներում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:16-ին, մարվել՝ 17:12-ին:
Այրվել են մոտ 3 հա խոտածածկույթ, 2 վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (15 քմ և 20 քմ) և բակերում` 5 զուգարանի փայտե կառուցատարրերը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        