Վթար Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում

Հունիսի 30-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Lexus RX330» մակնիշի (վարորդը՝ Հ. Խ., 1979 թ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Գ. Ա., 1984 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ին (2011 թ.) տեղափոխել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս