Պլանային ջրանջատում Վանաձոր քաղաքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տավրոս թաղամասի 1-ից-22 փողոցների` իրենց նրբանցքներով և փակուղիներով, Տավրոս-Առափնյա, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածնունդ, Լեռնային փողոցների, Ուկրշինի տնակային ավանի, Բաղրամյան 1, 2 փողոցների և Բաղրամյան պողոտայի, Շիրակի խճուղու և Շիրակի փողոցի` իր նրբանցքներով ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: