Բաժիններ՝

Ճապոնիայում 26 հազար մարդու հորդորել են տարհանվել թայֆունի պատճառով

Ճապոնիայի հարավում ավելի քան 26 հազար մարդու հորդորել են տարհանվել «Պրապիրուն» թայֆունի մոտենալու հետ կապված: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը:

«Պրապիրուն» թայֆունը շարժվում է Խաղաղ օվկիանոսից դեպի հյուսիս և կիրակի ու երկուշաբթի օրերը թայֆունի ազդեցության տակ կլինեն Ճապոնիայի հարավ-արևմտյան շրջանները:

Այժմ թայֆունի կենտրոնում ճնշումը 992 հեկտոպասկալ է: Կենտրոնում քամու արագությունը հասնում է 25 մ / վ-ի: Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրեւներով, որոնք գետերի հեղեղումների պատճառ են դառնում եւ կարող են առաջացնել լեռնային սողանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս