Լորիս Ս.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախուզություն:
Հունիսի 26-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը նույն համայնքի մանկապարտեզի տնօրենի և նույն գյուղի մի բնակչի հետ նախնական համաձայնությամբ վերջինիս նշանակել է նույն համայնքի մանկապարտեզի վարորդ, որը շուրջ 20 տարի աշխատանքի չի հաճախել, որով պետությանը պատճառվել է մոտ 5.600.000 դրամի վնաս:
Հունիսի 27-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ թիվ 94 շենքի մոտակայքում, ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար: Քանի որ բուսածածկ տարածքների հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը, ապա անխուսափելիորեն ազդում են նաև մարդկանց առողջության վրա` վնասելով շնչառական օրգանները և արյան շրջանառության համակարգը:
S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունն ԱՄՆ-ի երկարաժամկետ սուվերեն վարկային ռեյտինգը հաստատել է “AA+” մակարդակում, կանխատեսումը կայուն է:
«Հետախուզում 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 26-ին՝ ժամը 18.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Հ.-ին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 15-ին Շահեն Ավագյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այնուհետ նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 4–ին հանրապետության նախագահի ռեֆերենտ նշանակված Լիա Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայություն բավականին ակտիվ կերպով հարցաքննության են հրավիրվում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ուժային կառույցներն այժմ ուսումնասիրում են նախկին պաշտոնյաների ստացած ամսական դրամական փոխանցումները, որոնք տրվել են որպես հավելավճար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հունիսի 27-ին՝ ժամը 09:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հունիսի 26-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի Արարատ լողափում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 26-ին՝ ժամը 19:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 108/6 հասցեում այրվում է չշահագործվող ավտոմեքենա:
Հունիսի 26-ին՝ ժամը 23:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լաբրադոր-ռեթրիվեր ցեղատեսակի շունը դարձել է Ջորջ Բուշ Ավագի ընտանիքի նոր անդամը:
Ճապոնացի տղամարդուն, որը 30 տարի մենակության մեջ ապրել է Սոտոբոնարի կղզում, ստիպել են վերադառնալ քաղաքակրթություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կնոջ՝ Մելանյայի հետ իրենք դեռ երբեք այնքան լավ հարաբերություններ չեն ունեցել, ինչպես այժմ։
Ամերիկացի աստղանավորդ Բազ Օլդրինը դատի է տվել իր երկու երեխաներին եւ նախկին բիզնես-մենեջերին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 27-ին ժամը 10։00-17:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի և Անդրանիկի փողոցների ու նրբանցքների, Երևանյան խճուղու, Միկոյան 3, 5, 9, 10, 11, 12, 13, 15, Արսենյան 9 համարների, Գետափ գյուղի Ձախափ թաղամասի ջրամատակարարումը:
«Իմ պատմությունը հայ ազգի պատմության նման է»,- հայտնի ամերիկահայ գործարար, Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր Կարո Արմենի խոսքով, կյանքում իր մոտ ամեն ինչ սկսվել է դժվարություններով, սակայն արդյունքում՝ միշտ հաջողությամբ ավարտվել:
Առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող դատապարտյալն ահազանգում է, թե իր վերաբերյալ քրեական գործը քննելու ժամանակ որդուց վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը կաշառք է պահանջել:
ԵՄ-ն Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու համար մոտ 3 մլն եվրո արժողությամբ ծրագիր է նախատեսում: Կլուծվեն շատ սիրիահայերի բնակարանային խնդիրներ, ինչպես նաև նրանց հնարավորություն կտրվի զարգացնել իրենց բիզնեսները:
«Ավիաբուժ» բժշկական կենտրոնը, աշխատելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան, փորձում է երկարաձգել հայաստանցի օդաչուների թռիչքային կյանքը:
2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիան տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել որոշ հետաքրքիր նախագծերի վերաբերյալ: Սերժ Թանկյանը հանդիպում է ունեցել նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:
Չորս երեխայի մայր ու սոցիալական ծանր պայմաններում բնակվող սիսիանցի Հասմիկ Սարգսյանը ծանոթուհու բնակարանից 10 հազար դրամ գողության համար Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:
Հունիսի 26-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած զորակոչիկների հերթական մրցույթի առաջին փուլը: