Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է Բաղանիս գյուղ` մի տղամարդու բուժօգնություն ցույց տալու, որտեղ անհայտ անձն ուժգին հրել է շտապօգնության մեքենայի վարորդի դուռը, և վարորդի ոտքը մնացել է դռան տակ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու ներկայացած անձի կողմից Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավարից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով անազատության մեջ է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով, կրկին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի մրցախաղը Գերմանիայի եւ Հարավային Կորեայի թիմերի միջեւ կարող է 130-ից մինչեւ 200 միլիոն եվրոյի չափով վնաս հասցնել ԳԴՀ-ի տնտեսությանը:
Հունիսի 27-ին, ժամը 14:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 30/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոններն օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար ուղարկված դիմումների ուսումնասիրման, տեսակավորման եւ պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջների համապատասխանության ստուգման գործընթացն արդեն մեկնարկել է:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հոգեբան Սամվել Խուդոյանը ճիշտ է համարում վերջին աղմկահարույց ձերբակալությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ձերբակալությունների հոգեբանական ազդեցության մասին՝ հոգեբանը նշեց, որ սրանցով վստահություն է ձևավորվում իշխանությունների նկատմամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչին՝ «Բանանց» ՖԱ-ի մարզիկին կաշառելու համար։
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հունիսի 25-ին` 84 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միսակ Դավթյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ, երբ Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալը խոշտանգման է ենթարկվում, ինքն անձամբ հանձնարարել է կապվել փաստաբանի հետ և փորձել հասկանալ, թե ինչում է կոնկրետ խնդիրը։
«Սպասում ենք, որ կա՛մ կընդունի, կա՛մ ինչ-որ ձևով կարձագանքի։ Մենք առաջարկում ենք, որ իշխանությունները դոտացիա տան, լրավճարում կատարեն մեր աշխատանքին»։
Էրեբունիում անչափահասին ծեծելու գործով կալանքի տակ գտնվող 4 անձինք, այդ թվում նաև՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը, գրավով ազատ են արձակվել։
Հայաստան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված առաջիկա օրերին հանրապետության տարածքում կլինի +40:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանել է Հայաստան:
ՀՀ արդարադատութան նախարարությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների հայերեն թարգմանությանն այսուհետ կարող եք ծանոթանալ նաև ՀՀ իրավական տեղեկատվական համակարգի՝ www.arils.am կայքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների հայերեն թարգմանությունը հասանելի է նաև ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում՝ www.moj.am , ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքում՝ http://agent.echr.am/home.html :
ՀՀ ոստիկանության ծառայողները Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Հունիսի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Հայաստանի ռուսական ռազմակայանում հատուկ մարտավարական պարապմունքների շրջանակներում նորակոչիկները ձեռնամուխ են եղել դիպուկահարների ստորաբաժանումների նոր նորմատիվների յուրացմանը, որոնք մշակվել են արդի զինված հակամարտություններից ստացված փորձով:
Տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակ անկախ տրանսպորտային միջոցի կամ դրա սեփականատիրոջ հաշվառման վայրից, հաշվառման գործողությունները կատարվում են Ճանապարհային ոստիկանության տարածքային ցանկացած հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից:
Հարգեր ու տուրքեր հավաքելը պետք է սկզբունք լինի: Այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Անդրադառնալով օրերս պետական եկամուտների կոմիտեի ուսումնասիրությունների արդյունքերին՝ քաղաքապետը վստահեցրեց, որ եթե խախտումներ կան, կպարզաբանվեն:
Պատժի կրումից խուսափող 34-ամյա տղամարդուն և 30-ամյա կնոջը Կոտայքի ոստիկանները հայտնաբերեցին Լոռու մարզում:
Հ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության դիմումը, 2018 թվականի հունիսի 27-ին հրավիրած նիստում կայացրել է որոշում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ արձագանքման «թեժ գիծ» ծառայության կազմակերպման նպատակով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ին հատուկ ծառայության «191» կոդը տրամադրելու վերաբերյալ։
Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր: Մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, կարևորելով բիզնեսի հետ պարբերական հանդիպումները, վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել ցանկացած խնդրի օպերատիվ լուծմանը:
Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման և պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29.000.000 դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իմ առանձնասենյակ, այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց էր թողել:
Հունիսի 27-ին, ժամը 08:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավթի հրապարակում՝ արձանի մոտակայքում, քաղաքացին ծառից ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: