Երևանի քաղաքապետարանը հայտնում է քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում ուղեգծերի փոփոխության մասին:
Հունիսի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցում որպես պահակ գրանցված, 1995 թ. ծնված Նարեկ Ս.-ն 2016 թ. նոյեմբերից մինչև ս/թ հունիս ամիսը չի հաճախել աշխատանքի, սակայն ստացել է աշխատավարձ և յուրացրել այն:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում հետախուզական ստորաբաժանումների ճամբարային հավաք է սկսվել:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հունիսի լույս 26-ի գիշերը՝ 0 ժամ 15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն և կրակոցներ են։
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը գտնում է՝ «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երիտասարդացել է:
Հունիսի 25-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, Անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների հետ համատեղ, ոստիկանության ԱՎՎ-ից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արտյոմ Ս.-ին, որը մայիսի 5-ից ՌԴ Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի (փաստաթուղթ կեղծելը) 3-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ գիշերային ակումբի մոտ երկու քաղաքացու դանակահարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների առնչությամբ ներկայացրել է պետությանն ուղղված կարևոր դիրքորոշումներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում:
Նույնականացման քարտով անձը չի կարող դուրս գալ երկրից:
Հունիսի 25-ին՝ ժամը 23:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի վերջնամասում այրվում է «BMW X6» մակնիշի ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հունիսի 25-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հունիսի 26-ին՝ ժամը 02:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Փուխրուտ գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 26-ին՝ ժամը 06:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող նախկին «ՈւռԻ» գնդի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաեւ յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երեւան կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»:
Հունիսի 25-ին՝ ժամը 23:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում՝ ստորգետնյա ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 25-ին՝ ժամը 20:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից դեպի Խոր Վիրապի վանք տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Lexus» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել, իսկ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանն օգոստոսին նախատեսում է ձեռք բերելպատվաստանյութերի նոր խմբաքանակ. հարցը քննարկվել է կառավարությունում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինծառայողների ծնողներին կոչ է անում բարձրաձայնել բանակում ծառայող իրենց երեխաների սննդի և հագուստի հետ կապված խնդիրների մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները:
Կանանց կողմից ավտոմոբիլի վարման արգելքի վերացման վերաբերյալ Սաուդյան Արաբիայի կառավարության որոշումը դրականորեն կանդրադառնա տնտեսական զարգացման տեմպերի վրա՝ մինչեւ 2030 թվականը երկրի համախառն ներքին արդյունքին ավելացնելով ընդհանուր առմամբ 90 միլիարդ դոլար:
Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը և դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը՝ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությաբ:
Վարչապետը պատասխանում է քաղաքացիների հարցերին (ուղիղ):
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 26-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Արտամետ և Արևադաշտ համայնքների, «Հայաստանի հողեր» ՍՊԸ-ի ջրամատակարարումը։
Արմավիր մարզի Այգեկ գյուղի բնակիչները 168.am-ի հետ զրույցում իրենց բողոքը հայտնեցին իրենց և հարակից մի քանի գյուղերը սպասարկող 205 համարի երթուղուց։ Երթուղին միակն է, որով այդ համայնքների բնակիչները կարող են հասնել Երևան, բայց բնակիչների պնդմամբ՝ այն նորմալ չի աշխատում, մեքենաները հին են, անսարք։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ապրիլի 20-ին «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը` մեկ մեղադրյալի մասով:
ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով հունիսի 25-ին բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից, ազատ է արձակվել: