«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից քաղաքացիներ են բերման ենթարկվել
«Հետախուզում 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 26-ին՝ ժամը 18.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Հ.-ին, որը 2017թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով (Խարդախությունը):
Խափանման միջոցը՝ կալանք:
Հունիսի 26-ին՝ ժամը 07.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արմեն Դ.-ն, որը 2016թ. սեպտեմբերի 9-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով (Ծեծը):