Հունիսի 28-ին, ժամը 15.20-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի Վ.Համբարձումյան եւ Երզնկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ը առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արևահարությունից խուսափելու համար առավոտյան ժամը 11:00-ից մինչև 15:00-ն խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից:
Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ նույն ինքը Արթուր Ասատրյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը գտնում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմինները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական, և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անհիմն կալանքի տակ գտնվող Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկանում ենք, որ 2018թ. հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից:
Այս տարի ևս Սևանա լճի հանրային լողափերի բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը:
Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ուխտավորներին
Հունիսի 29-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Սարի թաղի 1-ին փողոցի տներից մեկից սնկային թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Նելլի Մ.-ն, 1984 թ. ծնված Ռուզան Ու.-ն և 1954 թ. ծնված Վոլոդյա Մ.-ն։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից գողություն է կատարվել:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հարկային օրենսգրքի որոշ հոդվածների և դրանց հիման վրա ընդունված Կառավարության որոշման որոշ դրույթների սահմանադրականությունը որոշելու համար:
Արթուր Հ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ Գլխավոր դատախազություն:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավման գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը բժշկական տեղեկանք ներկայացրեց դատավորին` իր պաշտպանյալի բացակայության մասին:
Նուբարաշեն ՔԿՀ մի խումբ կալանավորներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ են փոխանցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին ու խնդրել հրապարակել այն: Նամակում կալանավորները հայտնում են, որ ազատազրկված անձանցից տարբեր պատրվակներով պարբերաբար խոշոր չափի գումար է շորթվում (յուրաքանչյուր խցից՝ 300-600 հազար դրամ), որի մի մասը փոխանցվում է ՔԿՀ ղեկավարությանը, մի մասն էլ՝ նրանց […]
Հունիսի 28-ին կյանքի 85-րդ տարում Կալիֆոռնիայում վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Հառլան Էլիսոնը, որը գրել է «Աստղային պատերազմներ» հեռուստասերիալի «Հավերժության ծայրի քաղաքը» սերիայի սցենարը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ:
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունիսի 28-ին՝ ժամը 13.45-ին, Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և նույն օրը 16.00-ին Արտաշատի բաժին է տեղափոխվել 1992 թ. ծնված Սարգիս Մ.-ն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 28-ին ընդունեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին:
Հունիսի 29-ին, ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցների կողմից Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվել է Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը (Ի. Ա., 2002 թ.):
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +25…+260C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ դադարեցվում են նաեւ 60 կմ/ժ+10 սահմանափակմամբ արագաչափերի գործունեությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հունիսի 28-ին՝ ժամը 22:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Երևանի «Հայբուսակ» համալսարանի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 28-ին՝ ժամը 21:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշի տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 29-ին՝ ժամը 01:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 28-ին՝ ժամը 22:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը (Ի. Ա., 2002 թ.) ս. թ. հունիսի 28-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հնդկաստանում տղամարդը հարսանիքից անմիջապես հետո բաժանվելու դիմում է ներկայացրել դատարան, պարզելով, որ իր կնոջ դեմքին «մորուք է աճում», եւ որ նա խոսում է «տղամարդու ձայնով»:
Bee Gees խմբի վոկալիստ եւ ղեկավար Բարրի Գիբը, որին հունիսի 26-ին Պատվո շքանշանի ասպետի կոչում է շնորհվել երաժշտության բնագավառում ձեռքբերումների եւ բարեսիրական գործունեության համար, պարգեւը նվիրել է խմբի համահիմնադիրներին՝ իր երբայրներին՝ Մորիսին եւ Ռոբինին, որոնք չապրեցին մինչեւ այդ պահը:
Փարիզում տեղի է ունեցել «Թումո Փարիզ» կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Իդալգոյի և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ներկայությամբ:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համար չափանիշ է ոչ թե կուսակցական պատկանելությունը, այլ ազնիվ, պարտաճանաչ ու իր աշխատանքը լավ իմացող ղեկավարը: