ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվում են «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզիկին կաշառելու դեպքի հանգամանքները. որպես կասկածյալ է ներգրավվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ 2018թ. ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին:
Հարգելի քաղաքացինե՛ր, ՀՀ ոստիկանությունը տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին, բարեխղճորեն կատարում է օրենքով իրեն լիազորված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում և, իհարկե, բացահայտում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գիտության պետական կոմիտեի նախագահը հայց է ներկայացրել իր դեմ:
Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը շարունակում է լայնածավալ ներդրումներ իրականացնել երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվող կառույցներում:
Երևանի քաղաքապետարանի մուտքը գիշերվանից փակ էր։ Մի խումբ քաղաքացիներ գիշերը փակել էին քաղաքապետարանի կենտրոնական մուտքը և աշխատակիցներին արգելում էին մուտք գործել շենք և ներկայանալ աշխատանքի։
24.06.2018թ. ժ.18:10-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ժ.12:00-ի սահմաներում Վիկտոր Աղաջանյանը (ծնվ. 1939 թ.) կորել է Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 7 հրշեջ-փրկարար:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ, ապացույցների բավարար համակցության հիման վրա, 22.06.2018թ.-ին Մ.Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները և այն, որ մինչ այժմ պետական որևէ իրավասու մարմին պաշտոնական դիրքորոշմամբ չի արձագանքել այս երևույթին:
Հունիսի 23-ին, ժամը 7.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1984 թվականին ծնված Հ․ Վարդանյանը և 1991 թվականին ծնված Յ․ Փուրթոյանը։
Դավիթ Կ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ապրիլի 2-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված անհայտ անձի կողմից «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ Ավանի մասնաճյուղում ավազակային հարձակում կատարելու և 6.341.000 դրամ հափշտակելու մասին:
Այսօրվանից վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի:
«Հունիսի 29-30-ին օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +40 աստիճանի»:
Հունիսի 25-ին, ժամը 07:00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հունիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ մի տղամարդու «Ֆեյսբուք» սոցցանցի Կարեն Սաթյան տվյալներով օգտատերը սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հունիսի 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հունիսի 24-ին՝ ժամը 20:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Կալինինի փողոցի թիվ 171 շենքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 24-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 24-ին՝ ժամը 21:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Դարոժնի դոմիկ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է շինարարական տեխնիկային, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 24-ին` ժամը 22:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 24-ին՝ ժամը 18:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մկրտությունը քրիստոնեական եկեղեցու կարևոր խորհուրդներից մեկն է և նախապայմանը մյուս խորհուրդների:
Հունիսի 23-ին Կիրովի անվան մանկական այգում բարեգործական վազքի էին դուրս եկել մայրիկները՝ իրենց փոքրիկների հետ: