Բաժիններ՝

Գողություն ՌԴ-ում. հայ ոստիկաններին ներկայացած պատժի կրումից խուսափողը հետախուզվում էր նաև ՀՀ ԴԱՀԿ ծառայության կողմից

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, 2017թ. սեպտեմբերի 8-ից ՌԴ քրեական օենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի (Գողություն) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող 1987 թ. ծնված Լորիս Ս.-ն հունիսի 26-ին՝ ժամը 16.30-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Լորիս Ս.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախուզություն:

Պարզվել է, որ Լորիս Ս.-ն նույն բաժնի կողմից 2017թ. փետրվարի 20-ից որպես պարտապան գտնվում էր հետախուզման մեջ, ինչի մասին հայտնվել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության տարածքային ստորաբաժանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս