Բաժիններ՝

S&P-ն ԱՄՆ-ի վարկանիշը հաստատեց «AA+» մակարդակում

S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունն ԱՄՆ-ի երկարաժամկետ սուվերեն վարկային ռեյտինգը հաստատել է “AA+” մակարդակում, կանխատեսումը կայուն է: Այդ մասին ասված է գործակալության հրապարակման մեջ:

«S&P Global Ratings-ը 2018 թվականի հունիսի 26-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների համար երկարաժամկետ սուվերեն վարկային ռեյտինգը հաստատեց “AA+” մակարդակում եւ կարճաժամկետ սուվերեն վարկային ռեյտինգը՝ “A- 1+” մակարդակում: Երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը մնում է կայուն»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է S&P-ն, վարկանիշի պահպանմանը նպաստել են «տնտեսության կայունությունը եւ բազմազանությունը, ինստիտուցիոնալ համակարգի ամրությունը, տնտեսական քաղաքականության ճկունությունը», ինչպես նաեւ ԱՄՆ-ի՝ որպես համաշխարհային առաջատար պահուստային արժույթի Էմիտենտի բացառիկ կարգավիճակը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս