Հետ է վերցվել Վլադիմիր Գասպարյանի 999 II 99 պետհամարանիշը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշները: Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի 999 II 99 պետհամարանիշը:

Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Այո, այդ պետհամարանիշների մի մասն արդեն հետ է վերցվել, եւ գործընթացը շարունակվում է»,-ասաց Օսիպյանը:

Մեր դիտարկմանը, թե ինչ են անելու այդ պետհամարանիշները, Օսիպյանը պատասխանեց. «Դրանք նորից չեն վաճառվելու: Նախորդների փորձից հասկացվեց, որ դա նպատակահարմար չէ»,- ասաց Օսիպյանը՝ չպատասխանելով, թե նախկին պաշտոնյաներից պետհամարանիշները հետ վերցնելը իրականում ինչ նպատակ է հետապնդում:

Իրականում դրանք վերցվել են, որ նրանք իրենց նոր Հայաստանում էլ արտոնյալ չզգան՝ շրջանցելով օրենքները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս