Բաժիններ՝

Ծաղկաձորում երիտասարդը ամենագնաց վարելու ընթացքում ընկել է

Հուլիսի 20-ին՝ ժամը 19.30-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի արմնկային հոդի շրջանի, աջ թիակային շրջանի քերծվածքներ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել երիտասարդ:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը նշված վնասվածքները ստացել է հուլիսի 19-ին՝ ժամը 22.40-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկունյաց» հրապարակում, ամենագնաց վարելու ընթացքում՝ ինքնակառավարումը կորցնելու և վայր ընկնելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031