Բաժիններ՝

Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին

Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝  Քոնչո մականվամբ Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031