Նախկին ոստիկանապետի եղբայրը հայտնի դեպքից հետո ընտանիքով հեռացե՞լ է երկրից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր ընտանիքը հայտնի դեպքերից հետո հեռացել է Հայաստանից: Ժամանակավո՞ր, թե՞ մշտական՝ մեր աղբյուրը չհայտնեց:

Կարեն Գասպարյան ու որդին մեղադրվում են իրենց համագյուղացու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Գասպարյանների պաշտպան Արմեն Ֆերոյանից փորձեցինք ճշտել լուրի իսկությունը, սակայն պաշտպանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է՝ Գասպարյանների որոշմամբ ինքը չի զբավում նրանց պաշտպանությամբ. «Իրենք ցանկություն հայտնեցին, որ ես չզբաղվեմ այդ գործով»:

Թե ինչու՝ պաշտպանն ասաց, որ Գասպարյաններից է պետք պարզել, ինքը չգիտի:

Նա տեղյակ չէր նաեւ, թե ով է այժմ իրականացնում նրանց պաշտպանությունը, արտագաղթի մասին նույնպես տեղեկություն չուներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս