![](/banners/BeFunky-design.jpg)
Արշակունյաց պողոտայում՝ կրկեսի շենքի մոտ ավտոմեքենա է այրվում
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/37666_b.jpg)
Հուլիսի 31-ին, ժամը 13:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ կրկեսի շենքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:32-ին, մարվել՝ 13:39-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և վարորդի նստատեղը:
Տուժածներ չկան: