Ֆիլիպինների նախագահը կարգադրել է ոչնչացնել հանցագործներից առգրավված 5.4 մլն դոլարի շքեղ մեքենա
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարգադրել է ոչնչացնել 5.4 մլն դոլարի շքեղ մեքենա՝ այդ թվում Lamborghini, Porsche, Mercedes Benz, Harley Davidson, որոնք առգրավվել են թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող հանցագործներից:
Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Լյուքս դասի մեքենաների ոչնչացումը տեսագրվել է և ուղիղ եթերով հեռարձակվել՝ ի տես բոլորի: