Թբիլիսյան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին

Հուլիսի 30-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 26 շենքի մոտակայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և էլ. սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին. գազի արտահոսք չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031