
Նոր մանրամասներ Ձորաղբյուրում Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակումից

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակում կատարած անձանցից մեկը ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։ Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Ա.Մկրտումյանը և նրա որդին դուրս են եկել բակ։
Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ»:
https://www.facebook.com/sona.truzyan/posts/10216996303637998?__xts__[0]=68.ARCHBf7lx9yBG4qt9FQmNgodKataJ-Cqd95mkq9v9QRmaFz77YzKSRXip-FZTi_paSZS9Cn14bmm3R91VlzWXZalovKezuOEHS8n_2egakiryTF5_hK0mLPnzjx07nJ8UBLOl0I&__tn__=-R