Բաժիններ՝

Պրահայի «Ճարտարապետության շաբաթ» փառատոնին Հայաստանը կներկայացնի «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է «Ճարտարապետության շաբաթ» երևանյան փառատոնի տնօրեն Տաթևիկ Զաքարյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել է Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցության հարցը, ինչպես նաև ներկայացվել փառատոնին Հայաստանի մասնակցության ընթացքն ու ներկայի մոտեցումները:

Արդեն վեց տարի է, ինչ մեր երկիրը մասնակցում է փառատոնին: Պրահայում Հայաստանն ունի իր տաղավարը, որտեղ իրենց նախագծերի մակետներն են ներկայացրել տարբեր կազմակերպություններ, ճարտարապետական արվեստանոցներ ՝ «Ստորակետ», «Արխկոոպ», «Ուրբան յունիթ» և այլն:

2018 թվականին Պրահայի «Ճարտարապետության շաբաթ» փառատոնին Հայաստանը ներկայացնելու է «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը՝ միջազգային ժյուրիի հավանությանն է արժանացել «Այբ» դպրոցի Գ մասնաշենքի նախագիծը:

Արդեն երեք տարի է, ինչ փառատոնն անցկացվում է նաև Հայաստանում:

2018-ը բացառություն չի լինելու՝ երևանյան փառատոնն անցկացվելու է նոյեմբերի 14- 24-ը: Փառատոնի շրջանակներում կազմակերպվելու են կինոդիտումներ, դասախոսություններ, սեմինարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031