Փոխնախարարի ունեցվածքը. 5 անշարժ գույք եւ «LEXUS» մակնիշի մեքենա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:

Նա հայտարարագրել է «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենա եւ հինգ անշարժ գույք, որից երկուսը բնակարան, երեքը՝ հողամաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաեւ փոխառություններ, որոնք կազմել են 18 միլիոն 500 հազար դրամ ու 16 հազար 300 եվրո:

Փոխնախարարի դրամական միջոցները նույնպես քիչ չեն՝ 4 միլիոն 600 հազար դրամ, 7 հազար 800 ամերիկյան դոլար եւ 3100 եվրո: Դե, իսկ եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 530 հազար դրամ եւ ստացվել 3 միլիոն դրամ աշխատավարձից եւ 1 միլիոն 530 հազար դրամ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս