Բաժիններ՝

Հազարավոր ճտեր են այրվել Թբիլիսիի մերձակա ինկուբատորում

Ռուսթավի քաղաքի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) Մարիս արխի բնակավայրում հրդեհը ոչնչացրել է ինկուբատորը՝ 3 հազար ճտերով: Այդ մասին ասված է Facebook սոցցանցում հանրապետության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության էջում զետեղված հաղորդագրության մեջ:

Հրդեհն այնքան ուժեղ էր, որ բնակելի շենքերի վրա դրա տարածման վտանգ էր ստեղծվել, բայց հրշեջներին հաջողվել է ժամանակին այն տեղափակել, իսկ ավելի ուշ՝ վերացնել:
Ընդամենն այրվել է 600 քառակուսի մետր տարածք, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս