Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները սեպտեմբերի 3-ին մասնակցել են հանրապետությունում ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցներում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին:
Միջոցառումներն սկսվել են տոնական հանրահավաքներով, որոնց մասնակցել են զորամասերի հրամանատարությունը, դիվանագիտական կորպուսի, երկու երկրների ուժային կառույցների, վարչակազմերի, հոգեւորականության ներկայացուցիչները, վետերաններ ու պատանի բանակայիններ:
Երեւանի եւ Գյումրիի զինվորական կայազորներում, դպրոցների բակերում զինծառայողները, ուսուցիչները, դպրոցականներն ու նրանց ծնողները տնկել են դեկորատիվ ծառեր եւ օդ արձակել փուչիկներ ու աղավնիներ:
Գիտելիքի օրը դպրոցականների ու հյուրերի համար կազմակերպվել են համերգային ծրագրեր, որոնց ընթացքում ելույթ են ունեցել Երեւանի եւ Գյումրիի գեղարվեստական ու պարի խմբեր, մատուցվել Է զինվորական շիլա, բաժանվել են դասագրքեր ու մեթոդական ձեռնարկներ: