![](/banners/BeFunky-design.jpg)
«Ադրբեջանական հենակետից գնդակոծել են Տավուշի մարզի Բաղանիս գյուղը». Նարեկ Սահակյան. armeniasputnik.am
![](https://168.am/wp-content/uploads/2017/04/narek_sahakyan.thumb_640x421.jpg)
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Բաղանիսի գնդակոծության մասին։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 20։00-ի սահմանում ադրբեջանական հենակետից գնդակոծվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը։ Գնդակոծումը տևել է 10-15 րոպե։
Նարեկ Սահակյանի խոսքով` եղել է նաև միջդիրքային փոխհրաձգություն։ Միջդիրքային հատվածում հրդեհ է բռնկել, և ամբողջ գիշերվա ընթացքում այդ տարածքն այրվել է։
«Այս պահին իրավիճակը հանգիստ է, տուժածներ և ավերածություններ չկան»,- ասել է գյուղապետը։
Նա հիշեցրել է որ վերջին անգամ Բաղանիսում կրակոցներ էին հնչել ապրիլի 9-ին։