Բաժիններ՝

Աբովյանում քաղաքացիներ են բերման ենթարկվել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ սուպերմարկետի դիմաց զինված մարդ կա, որը զենքը պահել էր իր վրա:

Րոպեներ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց երկրորդ ահազանգը։ Զանգել էր նույն սուպերմարկետի տնօրենն ու հայտնել, որ սուպերմարկետ են մտել հարբած երեք հոգի, աշխատողների վրա զենք են պահում ու քաշքշում իրար:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 22։20-ի սահմաններում Աբովյանի Սևանի փողոցում գտնվող սուպերմարկետում, 46-ամյա Կ․ Ա․-ն, 34-ամյա Վ․ Ա․-ն 38-ամյա և Վ․ Ա․-ն ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել են սուպերմարկետի մենեջերի հետ, ապա շարունակել են վիճել պահնորդի հետ։ Այդ ընթացքում Վ․ Ա․-ն սուպերմարկետի բակում կայանված «Տոյոտա Ռավ 4» ավտոմեքենայից վերցրել է ատրճանակը և փորձել է վնասել պահնորդին։

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառմամբ, րոպեներ անց, Կ․ Ա․-ն, Վ․ Ա․-ն և Վ․ Ա․-ն հայտնաբերվեցին և խուլիգանություն կատարելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Կոտայքի բաժին։ Մեքենայում, ղեկի տակ հայտնաբերվել և վերցվել է «MP-654» KT 0362.156 գործարանային համարով օդամղիչ ատրճանակ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Քննությունը շարունակվում է։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս