Կառավարությունը հավանություն տվեց Վալերի Օսիպյանի ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթին
Կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի ներկայացրած օրենսդրական փաթեթի ընդունման նախագծին:
Օսիպյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն ամրագրում է օրինականության սկզբունքը, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Փաթեթի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի և ՀՀ վարչապետի 17.05.2017 թ. թիվ 02/16.10/11549-17 հանձնարարականի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը: Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է»,- ասաց Օսիպյանը: