![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդին
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/946259.jpg)
Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները, բանակային ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության միջոցների աջակցությամբ, «Ալագյազ» զորափորձարանում ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու առավել կարեւոր օբյեկտները:
Դաշտային վարժանքների ընթացքում հրետանավորները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների շրջանակներում զենիթահրթիռային համալիրների հաշվարկների, Մի-24Պ եւ Մի-8ՄՏՎ ուղղաթիռների խմբի հետ համատեղ կատարել են 50-ից ավելի նորմատիվներ, շուրջ 30 կրակային առաջադրանք, այդ թվում 30 տոկոսը՝ պայմանական հակառակորդի զրահապատ օբյեկտների ուղղութամբ մարտական հրաձգությամբ:
Երկկողմ մարտավարական վարժանքների անցկացման ընթացքում ստորաբաժանումների ղեկավարումն իրականացվում է կառավարման շարժական դաշտային կետերից:
Հրետանավորների, ՀՕՊ-ի ստորաբաժանումների եւ մարտական օդաչուների գործողությունների համակարգումն ապահովում են ավիացիոն նշանառուները, հետախույզները՝ օգտագործելով հետախուզման, կառավարման ու կապի «Ստրելեց» համալիրները եւ անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:
Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում:
Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա: