Բաժիններ՝

Սեպտեմբերի 8-9-ը ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 8-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ին կբարձրանա 1-2 աստիճանով, սեպտեմբերի 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.90C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.90C (1998 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.80C

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս