Բաժիններ՝

Մեկնարկել է «Անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն» խորագրով միջոցառումը

Ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը և մի շարք կամավորներ հերթապահություն իրականացրին մայրաքաղաքի թիվ 28, 37, 88 և 22 դպրոցներում և հարակից տարածքներում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, աշխատանքներ տարվեցին ուսուցիչների, ծնողների և դպրոցականների հետ։ Երեխաներին պարզաբանվեցին ճանապարհային անվտանգության որոշակի կանոնններ, իսկ վարորդ-ծնողներին բաժանվեցին թռուցիկներ՝ երթևեկության անվտանգության վերաբերյալ։

Ի դեպ, կամավորները հերթապահություն են իրականացնում ոստիկանության ծառայողների հետ միասին, ինչը ևս մեկ անգամ ամրապնդում է հասարակություն-ոստիկանություն կապն ու իրավապահ համակարգի հանդեպ վստահությունը։

Հիշեցնում ենք, որ ծրագիրը բաց է բոլորի համար։ Ցանկացողները կարող են դիմել ոստիկանության հասարակական խորհրդին և դառնալ կամավորներ, որոնք դպրոցների մերձակայքում ոստիկանների հետ կիրականացնեն աշխատանք երթևեկության անվտանգության ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս