Գյումրիում են «Family Rescue Fund»-ի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի առաջնագիծ:
53-ամյա Գրիգոր Մկրտչյանը որոնվում է որպես անհետ կորած:
Սեպտեմբերի 4-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ 2013-2014 թվականներին Հենրիկ Աբրահամյանը ապամոնտաժել և տարել է Մարմարաշեն գյուղի իրեն ու իր ընտանիքին պատկանող ձկնաբուծարանը սնուցող, մոտ 1.5 կմ երկարությամբ երկշարքանի մետաղյա խողովակները, ինչի հետևանքով իր ընտանիքին պատճառվել է խոշոր չափերի՝ մոտ 75.000.000 դրամի վնաս, քանի որ ջրամատակարարման բացակայության պայմաններում ձկնաբուծարանը մինչ օրս մատնված է հարկադիր պարապուրդի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմում է Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին:
«Օրինաց Երկիր» կուսակցությունը Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ին քայլերթ անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում:
Սեպտեմբերի 19-ին, միայն մեկ օր, ժամը 10:00-19.00-ը Երևանում՝ Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման կետից մինչև Տերյան և Հին երևանցու փողոցների հատման կետն ընկած բացօթյա հատվածում, կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին այցելեց Ծիածան և Ամբերդ համայնքների դպրոցներ՝ նվիրաբերելով ընդհանուր առմամբ 80.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նոր դպրոցական գույք, ուսումնական պարագաներ, կահույք, մարզասարքեր և խոհանոցային սարքավորումներ:
«Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը՝ Աջափնյակում. factor.am (ուղիղ):
«Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը Աջափնյակում․ factor.am (ուղիղ):
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Կլիմայի փոփոխության և էներգախնայողության թիմի ղեկավարի տեղակալ Նայջել Յոլանտսի գլխավորությամբ։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Խ.-ի անվամբ քաղաքացուհի Գ. Վ.-ի կողմից բերված հանձնուքը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 18-ի երեկոյան Հայաստան կժամանեն Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքը:
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Սպիտակ 1-ին կմ-ին վրաերթի էր ենթարկել 1942 թ. ծնված Հենրիկ Ամիրաղյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Շուրջ երկու ամիս Հայաստանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացի Ումութ Ալիի հայրը` Մուսթաֆա Օզմենը, հայտնել է, որ իր որդուն բանտում այցելել է ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Կոտայքի մարզի Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղական համայնքների, իսկ ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս…
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ:
«Ես Աշոտ Մելիքյանի վրա շատ զարմացած եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը՝ անդրադառնալով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի այն հայտարարությանը, թե խուզարկության համար նաև դեր է խաղացել այն, որ Yerevan.today-ն արդեն կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. «Կարծում եմ՝ էստեղ նաև քաղաքական ենթատեքստ կա»։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Բազումի բաժին «Վանաձոր» Բ/Կ-ից հաղորդում ստացվեց, որ «գլխի ծոծրակային շրջանի պատռած վերք, աջ ակնակապիճի, ձախ թիակի, աջ ազդրի ծակած-կտրած վերքեր, աջ ձեռքի 5-րդ մատի ամպուտացիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա Գնել Մ․-ն։
Հայաստանի պաշտպանության նախարարության 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն:
Մենք պատրաստվում ենք դիմել ներհայաստանյան և միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են մամուլի և խոսքի ազատության պաշտպանության շրջանակներում՝ իրենց վերաբերմունքը բարձրաձայնելու ակնկալիքով:
Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի տարբեր ԶԼՄ-ներում տարածում գտած հոդվածի՝ «Սանիթեք» ընկերությունը ցանկանում է եւս մեկ անգամ վերահաստատել, որ այն հանդիսանում է ապաքաղաքական ըներություն:
Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին:
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին հեծանիվով կանցնի Թուրքիայով և Իրանով:
Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել միաբանության 300-ամյակի տոնախմբություններին նվիրված սուրբ պատարագը, որին իր շնորհավորական ուղերձն էր հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի կարևորագույն խնդիրներից է համարում աղբահանությունը:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ: