
Շիրակի մարզը կիսաբաց լուսամուտներից այն կողմ

Tsayg.am. Գյումրիում են «Family Rescue Fund»-ի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչները: Նրանք անձամբ են եկել ծանոթանալու այն ընտանիքներին, որոնց տրամադրել են օգնություն, ինչպես բնակարանի տեսքով, այնպես էլ առողջական խնդիրների կարգավորման նպատակով: «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի միջոցով վեր հանվող խնդիրները լուծում են ստացել հենց այս հիմնադրամի միջոցով:«Family Rescue Fund»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նազ Աթիկյան-Բասկիչյանը խորհրդի մյուս անդամներն ու Կիսաբաց լուսամուտների հաղորդավար Հրաչ Մուրադյանը նախ այցելեցին Պապիկյանների ընտանիքին:Տասնամյակներ շարունակ տնակային անմխիթար պայմաններում ապրելուց հետո վերջապես սեփական տանիք ունենալն ամբողջացնում է երջանկության գաղափարը:
Հաջորդ կանգառը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում էր: Բժշկական հետազոտություն եւ բարդ վիրահատություն: Իզմիրլյան կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքում է Լիանան ենթարկվել վիրահատության:Աղիքի հաշվին ստեղծվել է միզապարկ:Շուրջ 9 ժամ տեւած բարդ եւ պատասխանատու վիրահատությունն ավարտվել է հաջողությամբ:Հիմնադրամի միջոցները նպատակային են օգտագործված:«Family Rescue Fund»-ի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչները գոհ են արդյունքներից:
Այսօրինակ այցելություններ հաճախ են կատարվում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում:Կիսաբաց լուսամուտներ թոք շոուն տարիների ընթացքում իր թափանցիկ աշխատանքի շնորհիվ է ձեռք բերել հասարակության գերակշիռ մասի վստահությունը:Այս դժվար եւ պատասխանատու գործում «Ցայգ հեռուստաընկերությունը» եւս իր ներդրումն ունի:«Ցայգ»-ի նկարահանող խումբը, հաղթահարելով յուրաքանչյուր խոչընդոտ, արհեստավարժորեն է իրականացնում «Կիսաբաց լուսամուտներին» անհրաժեշտ յուրաքանչյուր տեսանկարահանում: