«Ես ուղղակի ողբում եմ այդ կառույցի համար, եթե նման գնահատականներով է շարժվում». Սևակ Հակոբյան

«Ես Աշոտ Մելիքյանի վրա շատ զարմացած եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը՝ անդրադառնալով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի այն հայտարարությանը, թե խուզարկության համար նաև դեր է խաղացել այն, որ Yerevan.today-ն արդեն կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. «Կարծում եմ՝ էստեղ նաև քաղաքական ենթատեքստ կա»։

Մելիքյանը նաև ասել է. «Բայց էստեղ շատ կարևոր է, որ լրատվամիջոցները, և մանավանդ լրագրողական կազմակերպությունները չօգտագործվեն պարտված ռեժիմի կողմից քաղաքական նկատառումներով»։

Սևակ Հակոբյանի խոսքով՝ լինելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը, Աշոտ Մելիքյանն այլ հայտարարություն պետք է աներ. «Գուցե Բաց հասարակություններ հիմնադրամից?» տացած իր 34 հազար դոլարը սպառվել է և չի՞ կարող անդրադառնալ, իրավունքներ պաշտպանել։ Բայց ուղղակի ողբում եմ այդ կառույցի համար, եթե նման գնահատականներով է շարժվում»։

Նա ևս մեկ անգամ նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ կապ չունի Yerevan.today-ի հետ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930